Խորհրդատվական հանդիպումներ

Հատուկ «Այբ» դպրոցի դիմորդների համար փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են անվճար խորհրդատվական հանդիպումներ բոլոր քննական առարկաներից (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա/տրամաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, պատմություն), որոնց նպատակն է ծանոթացնել աշակերտներին քննական թեստերի մեջ ներառված թեմաներին և խնդիրներին քննարկումների և ապա տիպային հարցերի շուրջ աշխատանքի միջոցով: Դիմորդները հնարավորություն կունենան տեղում իրենց հարցերն ուղղելու ուսուցչին և ստանալու նրա կարծիքն ու խորհուրդները: Յուրաքանչյուր առարկայից շաբաթական անցկացվում է երկու խորհրդատվական հանդիպում։ Հանդիպումները վարում են «Այբ» դպրոցի ուսուցիչները:

Յուրաքանչյուր դիմորդ կարող է մասնակցել մեկ առարկայից առավելագույնը 2 հանդիպման: Գրանցումից հետո հաջորդ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք հաստատման նամակ, ինչից հետո կկարողանաք մասնակցել դասընթացներին։

Tweets by AybSchool
>